կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել

France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել

Ֆրանսիական առաջատար France24 պարբերականը հրապարակել է Սիրիայից բերված և Ադրբեջանի կողմից Արցախում կռվող ահաբեկիչների առկայությունն ապացուցող մի շարք տեսանյութեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութերի մի մասն արված է Սիրիայում գտնվող ճամբարում, մյուս մասը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում:

Հոդվածի սկզբում լրատվամիջոցը հայտնում է, որ Արցախի դեմ կռվելու համար վարձկան ահաբեկիչներն Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով, սակայն, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան մերժում են ահաբեկիչների առկայությունն իրենց շարքերում:

Տեսանյութերից առաջինում ցուցադրված է Սիրիայում գտնվող ճամբարը, որտեղ ահաբեկիչները վարժանքներ են իրականացնում Ադրբեջան մեկնելուց առաջ: Հաջորդ տեսանյութերն արդեն արված են Ադրբեջանի տարածքում և հիմնականում հենց ահաբեկիչների կողմից, որոնք այդ տեսանյութերը տեղադրել են սոցիալական ցանցերում:

 

 

 

 

  • Կիսվել: