կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատրուշևը վստահեցրել է՝ ահաբեկչություն իրականացնողներն ու կազմակերպիչներն անպայման կկրեն իրենց պատիժը

Պատրուշևը վստահեցրել է՝ ահաբեկչություն իրականացնողներն ու կազմակերպիչներն անպայման կկրեն իրենց պատիժը

Ռուսատսանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնողները ու կազմակերպիչներն անպայման կկրեն իրենց պատիժը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ցավակցություն հայտնելով՝ նա նշել է. «Անկասկած, մարդկանց զանգվածային մահերի մեղավորներն անպատիժ չեն մնա»:

Ըստ Պատրուշևի՝ այս իրադարձությունը ցույց է տալիս, որ ահաբեկչությունն անվտանգության սպառնալիք է հանդիսանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 93-ի։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ զոհերի թիվը շարունակում է աճել։

 

  • Կիսվել: