երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Իրանի սահմանապահները երկրի հարավարեւելյան հատվածում ահաբեկիչների հետ բախումներ են ունեցել. վերջիննեի մուտքն ԻԻՀ արգելվել է

Իրանի սահմանապահները երկրի հարավարեւելյան հատվածում ահաբեկիչների հետ բախումներ են ունեցել. վերջիննեի մուտքն ԻԻՀ արգելվել է

Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի սահմանապահները հարավարեւելյան սահմաններին ահաբեկիչների հետ բախման ժամանակ՝ խոչընդոտելով նրանց մուտքը, հայտնաբերել են պայթուցիկ նյութերի զգալի քանակություն, տեղեկացրել է Իրանի սահմանապահ ոստիկանությունը, տեղեկացնում է Mehr-ը։

Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ, հաշվի առնելով երկրում գալիք օրերի լարվածությունը, ահաբեկչական խմբավորման անդամները մտադրվել էին թափանցել երկիր Սարավան քաղաքի սահմանով, որպեսզի իրականացնեն քայքայիչ գործողություններ, բայց նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակներին իրանցի սահմանապահների զգոնության շնորհիվ:

Մեկնաբանելով սահմանապահների եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ Իրանի հարավարեւելյան սահմաններին վերջերս տեղի ունեցած զինված բախումը՝ Գուդարզին տեղեկացրել է, որ ահաբեկչական խմբավորման մի քանի անդամներ վիրավորվել են, նրանց մուտքը երկիր արգելել են:

 

  • Կիսվել: