երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մոսկվան խոսելու բան չունի ո՛չ Լոնդոնի, ո՛չ էլ Բրյուսելի հետ. ՌԴ նախագահի օգնական

Մոսկվան խոսելու բան չունի ո՛չ Լոնդոնի, ո՛չ էլ Բրյուսելի հետ. ՌԴ նախագահի օգնական

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան առանց արևմտյան այլ երկրների մասնակցության. Մոսկվան խոսելու բան չունի ո՛չ Լոնդոնի, ո՛չ էլ Բրյուսելի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. «Եթե մենք խոսում ենք հետագա զարգացումների կոնկրետ հեռանկարների մասին՝ հաշվի առնելով Թրամփի գործոնը, մենք հարգում ենք նրա հայտարարությունները»:

Պատրուշևի խոսքով՝ «ԵՄ ղեկավարությունը, օրինակ, վաղուց իրավունք չունի խոսելու իր շատ անդամների անունից, ինչպիսիք են Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան, Ռումինիան և եվրոպական որոշ այլ երկրներ, որոնք շահագրգռված են Եվրոպայում կայունությամբ և հավասարակշռված դիրքորոշում են որդեգրել Ռուսաստանի նկատմամբ»:

 

  • Կիսվել: