երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ֆինլանդիայի վարչապետն ափսոսանք է հայտնել Էրդողանի կողմից դեսպանների արտաքսման համար

Ֆինլանդիայի վարչապետն ափսոսանք է հայտնել Էրդողանի կողմից դեսպանների արտաքսման համար

Թուրքական իշխանությունների որոշումը՝ 10 օտարերկրյա դեսպաններին, այդ թվում 7-ը Եվրոպայից, պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին «կոշտ արձագանք» է և «ափսոսալի»։

Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։
 
«Սա շատ ցավալի իրավիճակ է։ Մենք կարևոր ենք համարել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հարգվեն և կատարվեն, հետևաբար կոչ ենք արել ազատ արձակել այս իրավապաշտպանին», - ասել է Մարինը:
 
10 դեսպանները անցած շաբաթ համատեղ հայտարարությամբ կոչ էին արել ազատ արձակել գործարար և բարերար Օսման Քավալային, որը բանտարկվել է 2017 թվականին։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ հայտարարությունը «լկտիություն» է և հրամայել է դեսպաններին ճանաչել անցանկալի անձինք։
 
«Ես հանձնարարական տվեցի մեր արտաքին գործերի նախարարին և ասացի. «Դուք անմիջապես կզբաղվեք այս 10 դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելով»», - նշել էր Էրդողանը։
 
Դիվանագետները, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Կանադայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի դեսպանները երեքշաբթի օրը կանչվել էին արտաքին գործերի նախարարություն։

  • Կիսվել: