երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ըստ Ֆինլանդիայի նախագահի՝ պետք է պահպանել վստահելի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ըստ Ֆինլանդիայի նախագահի՝ պետք է պահպանել վստահելի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է վստահելի հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի ֆոնին և դրա ավարտից հետո։ Այս մասին նա ասել է սեպտեմբերի 17-ին The New York Times-ին տված հարցազրույցում։

«Ես նկատի չունեմ ինչ-որ ամուր բարեկամություն, այլ միմյանց հանդուրժելու և նույնիսկ մի փոքր հասկանալու կարողությունը», - նշել է նա:

Նախագահը նաեւ նկատել է, որ նոր զինված հակամարտություններից խուսափելու համար կողմերի միջեւ վստահություն է անհրաժեշտ։

  • Կիսվել: