հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Facebook-ի 29 հազար աշխատակիցների տվյալներ են գողացվել

Facebook-ի 29 հազար աշխատակիցների տվյալներ են գողացվել

2018-ին Facebook ընկերությունում աշխատող 29 հազար մարդու բանկային և այլ անձնական տվյալներով կոշտ սկավառակը սոցցանցի աշխատակցի ավտոմեքենայի սրահից գողացել են։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Գողացված կոշտ սկավառակներում անձնական բնույթի տեղեկատվություն կա՝ աշխատակիցների անունները, բանկային հաշվեհամարները եւ սոցիալական ապահովագրության համարների վերջին չորս թվերը։
 
Սկավառակների վրա եղել է նաեւ տեղեկություն դրամական պարգեւատրումների մասին, ներառյալ աշխատավարձերն ու պարգեւավճարները։ Միեւնույն ժամանակ, ընկերության մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ սկավառակների վրա չի եղել Facebookի օգտատերերի մասին տեղեկատվություն։

  • Կիսվել: