ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Facebook-ի աշխատակիցների համար կարանտին կլինի ողջ ամառվա ընթացքում

Facebook-ի աշխատակիցների համար կարանտին կլինի ողջ ամառվա ընթացքում

Facebook-ն աշխատակիցներին թույլ կտա հեռավար աշխատել ողջ ամառվա ընթացքում։ Բացի այդ, ընկերությունը կչեղարկի մինչև 2021 թվականի հունիս ծրագրած բոլոր միջոցառումները։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով Մարկ Ցուկերբերգի հայտարարությանը։

Ցուկերբերգը հույս է հայտնել, որ դա կօգնի զսպել COVID-19-ի տարածումն ու ապահովել մարդկանց անվտանգությունը։

Ընկերությունը կսահմանափակի նաև բոլոր գործուղումները մինչև առնվազն 2020 թվականի հունիսի սկիզբ։

Ավելի վաղ Ցուկերբերգը հայտարարել էր, որ յուրաքանչյուր աշխատող կստանա հավելյալ 1000 դոլար՝ որպես աջակցություն։

  • Կիսվել: