երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Messenger-ի օգտատերերի 52%-ը բողոքում է հաղորդագրություններ ստանալու խնդիրներից

Messenger-ի օգտատերերի 52%-ը բողոքում է հաղորդագրություններ ստանալու խնդիրներից

Մի շարք երկրներում Facebook-ի Messenger հավելվածի օգտատերերը հայտնում են ծառայությունների խափանումների մասին, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը վերահսկում է ինտերնետային հանրաճանաչ ռեսուրսների խափանումները
 
Ըստ պորտալի՝ մեսենջերի աշխատանքի խափանումները սկսվել են ժամը 13.02-ին, և դրա աշխատանքի մեջ ամենամեծ թվով անսարքություններ գրանցվել են Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Լեհաստանում, ինչպես նաև Բելգիայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում:
 
Ըստ Downdetector-ի՝ Messenger-ի օգտատերերի 52%-ը բողոքում է հաղորդագրություններ ստանալու խնդիրներից, 31%-ը՝ սերվերին միանալու հետ, իսկ 16%-ը՝ ավտորիզացումից:

  • Կիսվել: