երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Եվրոպայում գազի գնի աննախադեպ աճ է գրանցվել

Եվրոպայում գազի գնի աննախադեպ աճ է գրանցվել

Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 28-ի աճուրդների բացման ժամանակ առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 1000 դոլարը 1000 խորանարդ մետրի համար։ Այս մասին վկայում են ICE բորսայի տվյալները։

Ներկա պահին Նիդեռլանդներում TTF հաբում հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքը արագացրել է աճը մինչև 1031,3 դոլար 1000 խորանարդ մետրի համար։

Գազի գնի ընդհանուր աճը օրվա սկզբից գերազանցել է 11 տոկոսը։

  • Կիսվել: