չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելը Ուկրաինան ճանաչել է որպես եվրոպական ընտանիքի անդամ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելը Ուկրաինան ճանաչել է որպես եվրոպական ընտանիքի անդամ

Ուկրաինան արդեն դարձել է եվրոպական ընտանիքի անդամ, մնում է միայն «ինստիտուցիոնալացնել այս որոշումը»։ Կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, նման հայտարարություն է արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում, սակայն չի հստակեցրել, թե երբ դա կարող է տեղի ունենալ։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինան բավականաչափ զենք է ստանում արևմտյան դաշնակիցներից, բայց քիչ զինամթերք։ Ուստի, ըստ Բորելի, «մենք պետք է ավելի քիչ ծափահարենք» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրան ավելի շատ զինամթերք մատակարարենք։

Նա նաև նշել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Կիևի բանակն է, քանի որ Ուկրաինայի հակամարտությունը «էկզիստենցիալ սպառնալիք է դարձել եվրոպական անվտանգության համար»։

  • Կիսվել: