ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրամիությունը տեղ է պահանջել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բանակցությունների սեղանի շուրջ

Եվրամիությունը տեղ է պահանջել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բանակցությունների սեղանի շուրջ

Եվրամիությունն իր տեղն է պահանջել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաջիկա բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:

ԵՄ ներկայացուցիչները դժգոհ են բանակցությունների ձևաչափից, ինչը չի ենթադրում կառույցի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ ապագա փոխգործակցության և պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին:

Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները կսկսվեն խորհրդակցություններով՝ հունվարի 10-ին՝ Ժնևում, այնուհետև կշարունակվեն Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում՝ հունվարի 12-ին՝ Բրյուսելում, և հունվարի 13-ին՝ ԵԱՀԿ-ում, Վիեննայում:

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստում ռուսական կողմը կներկայացնի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջգերատեսչական պատվիրակությունը՝ РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Նա ճշտել է, որ անձամբ մասնակցելու է բանակցություններին՝ պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչների հետ պաշտպանելու Ռուսաստանի դիրքորոշումը:

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերը։ Փաստաթղթերը, մասնավորապես, բացառում են դաշինքի հետագա ընդլայնումը դեպի Արևելք և նախկին ԽՍՀՄ երկրների անդամակցությունը կառույցին։ Նախագիծը նախատեսում է նաև դաշինքի հրաժարումը ցանկացած ռազմական գործողություններից Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

  • Կիսվել: