կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրամիությունը 18 մլրդ եվրոյի չափով օգնություն կտրամադրի Ուկրաինային

Եվրամիությունը 18 մլրդ եվրոյի չափով օգնություն կտրամադրի Ուկրաինային

Եվրամիության խորհուրդը համաձայնության է եկել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին: Այս մասին ասված է Բրյուսելում հրապարակված կոմյունիկեում։

՛՛Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային: Առաջարկն ընդունվել է այսօր խորհրդի կողմից գրավոր և կներկայացվի Եվրախորհրդարանին հաջորդ շաբաթ հնարավոր ընդունման համար՛՛,-նշված է Խորհրդի հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: