շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրախորհրդարանն իր շենքի մի մասը կտրամադրի անօթևաններին

Եվրախորհրդարանն իր շենքի մի մասը կտրամադրի անօթևաններին

Եվրոպական խորհրդարանը Բրյուսելում գտնվող իր շենքի մի մասն անտուն մարդկանց կտրամադրի, իսկ խոհանոցներում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող բուժաշխատողների և կարիքավորների համար ճաշ կպատրաստվի, ասվածա է ԵԽ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին ասել է. «Բրյուսելյան մայրաքաղաքային տարածաշրջանի հետ համաձայնագրի համաձայն՝ որոշել ենք առողջապահության ոլորտի համար այս լուրջ իրավիճակում մեր շենքի մի մասը տրամադրել հասարակության առավել խոցելի խավին և անտուն մարդկանց: Բացի այդ, մեր խոհանոցներում օրական ավելի քան 1000 ուտեստ է պատրաստվելու կարիքավորների, ինչպես նաև առողջապահության ոլորտի աշխատակիցների համար»:
 
 

  • Կիսվել: