շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է միգրանտների պատճառով պատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է միգրանտների պատճառով պատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke մեդիա խմբի թերթերի հետ հարցազրույցում կոչ է արել պատնեշներ կառուցել Եվրամիության սահմաններին միգրացիոն ճգնաժամի վտանգի պատճառով:

Նրա խոսքով՝ միգրացիոն ճգնաժամն անխուսափելի է, եթե միության երկրները չուժեղացնեն վերահսկողությունն արտաքին սահմաններում՝ ծովում ու ցամաքում։

Վեբերն ընդգծել է, որ անհրաժեշտ է արգելքներ տեղադրել հատկապես ԵՄ-ի հարավ-արևելքում՝ «ներգնա միգրանտների թիվը վերահսկելու համար»։

Ավելի վաղ Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ իրենք արդեն սկսել են երեք շարք փշալարերից բաղկացած «պարիսպ» կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։ Նա սպառնացել է, որ Վարշավան նույնպիսի ամուր պարիսպ կկառուցի, ինչպիսին լեհ-բելառուսական սահմանին է:

  • Կիսվել: