երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024

Եթե Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք չբերենք, կդիմենք Հաագայի դատարան. Հունաստանի վարչապետ

Եթե Թուրքիան ու Հունաստանը չկարողանան համաձայնության գալ Միջերկրական ծովում կողմերի իրավունքների վերաբերյալ, ապա հարցը կտեղափոխվի Հաագայի արդարադատության միջազգային դատարան: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է BBC Russian-ը։

«Սակայն ես պետք է նշեմ, որ եթե չկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել, ծովային իրավասությունների սահմանազատման հարցը պետք է տեղափոխվի Հաագայի միջազգային դատական ատյան և լուծվի այնտեղ»,- հայտարարել է Հունաստանի վարչապետը:

Միցոտակիսը նշել է, որ Թուրքիայի հետ Հունաստանի և Կիպրոսի՝ ծովային և ցամաքային սահմանների խնդիրները պարբերական բնույթ են կրում: Նա ինքը կողմնակից է այս հարցի դիվանագիտական ճանապարհով լուծմանը:

Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 28-ին, Ստամբուլում: Այն նախատեսում է զինծառայողների վերապատրաստում և ուսուցում, իրավական բազայի ձևավորում, ինչպես նաև երկու երկրների զինծառայողների հարաբերությունների ամրապնդում:

  • Կիսվել: