երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ես երբեք չեմ կարող ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել. Էրդողան

Ես երբեք չեմ կարող ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դուբայից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն և մտադիր չէ ապագայում վերանայել իր դիրքորոշումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ Դուբայում նա մասնակցել Է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին:

՛՛ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ։ Նրանք մարդիկ են, ովքեր շարունակում են պայքարը մի բուռ հողի վրա, որը կարողացել են պահել 1947 թվականից մինչ օրս: Հիմա ես նույն դիրքորոշումն ունեմ։ Ես երբեք չեմ կարող ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում՛՛,-ասել է Էրդողանը:

  • Կիսվել: