շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր հրթիռների հարձակման տակ է. Զելենսկի

Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր հրթիռների հարձակման տակ է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դիվանագիտական ​​կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար Մոսկվա այցելելու առաջարկը։ Այս մասին Զելենսկին ասել է ABC News-ին տված հարցազրույցում։

Նա, մասնավորապես, ասել է. «Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր հրթիռների հարձակման տակ է։ Ես չեմ կարող գնալ այս ահաբեկչի մայրաքաղաք։ Պուտինը հասկանում է դա», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ երբեք դեմ չի եղել Զելենսկու հետ հանդիպելուն։

«Եթե Զելենսկին պատրաստ է, ապա թող գա Մոսկվա»,-ասել էր Պուտինը։

 

  • Կիսվել: