չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների և պաղեստինցիների միջև

Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների և պաղեստինցիների միջև

Արևելյան Երուսաղեմի Ջաբալ ալ Մուքաբեր շրջանում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի անվտանգության ուժերի և պաղեստինցիների միջև։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Al-Rai գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ տեղի բնակիչները համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով Իսրայելի իշխանությունների քաղաքականության դեմ։ Արաբները փակել են տարածքի մի շարք փողոցներ։ Լրատվամիջոցների կողմից տարածված լուսանկարներում երևում է փողոց, որը փակված է այրվող անվադողերով։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: