երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Երկրաշարժ Ստամբուլում. բնակիչները խուճապի մեջ են

Երկրաշարժ Ստամբուլում. բնակիչները խուճապի մեջ են

Ստամբուլի Սիլիվրիի արվարձանում 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Trhaberler-ը։

Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության՝ էպիկենտրոնը գտնվում է Մարմարա ծովի ջրատարածքում:

Երկրաշարժը խուճապ է առաջացրել Ստամբուլի բնակիչների շրջանում: Այն զգացվել է ամբողջ քաղաքում․տարուբերվել են ջահերը, դարակներից իրեր են ընկել։

Բնակիչները դուրս են  եկել շենքերից:

Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալության՝ զոհեր չկան:

  • Կիսվել: