ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է. ԶԼՄ-ներ

Էրդողանը սրտի կաթվածով հոսպիտալացվել է. ԶԼՄ-ներ

Միջազգային, այդ թվում՝ նաև որոշ թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր այն մասին, որ սրտի կաթվածով հոսպիտալացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը;

Նշվում է, որ նրա առողջական վիճակը վատացել է թուրքական լրատվամիջոցներից մեկին ուղիղ եթերում հարցազրույց տալու ժամանակ, ինչից հետո նա դադարեցրել է հարցազրույցը, սակայն մի քանի րոպեից կրկին վերադարձել է ստուդիա և հայտարարել, որ աշխատում է խիտ գրաֆիկով:

Այժմ Էրդողանը, ըստ ԶԼՄ-ների, հիվանդանոցում է, որտեղ նրա վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում նաև այն մասին, որ նա առողջական վիճակով պայմանավորված՝ չեղարկել է գործնական մի քանի ուղևորություններ:

  • Կիսվել: