կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էրդողանը մտադիր է Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ՝ պաղեստինաիսրայելական հակամարտության թեմայով

Էրդողանը մտադիր է Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ՝ պաղեստինաիսրայելական հակամարտության թեմայով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարայում Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն ասել է. ՛՛Ես ավելի վաղ հեռախոսազրույցներ եմ ունեցել Պաղեստինի, Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի, Քաթարի, Մալայզիայի ղեկավարների հետ։ Այսօր բանակցություններ կվարեմ Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը: Կլինի նաև զրույց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՛՛:  

 

  • Կիսվել: