երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Էրդողանը հայտարարել է, որ սպասում է Իրանի նախագահի այցին Թուրքիա

Էրդողանը հայտարարել է, որ սպասում է Իրանի նախագահի այցին Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նոյեմբերի վերջին կայցելի Թուրքիա, և ինքը նրա հետ կքննարկի տարածաշրջանային հարցեր: Այս մասին նա ասել է Աստանայից վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

՛՛Այս ամիս Էր-Ռիադում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: Մենք մասնակցելու ենք այս գագաթնաժողովին: Հաջորդ շաբաթ մենք կայցելենք նաև Ուզբեկստան: Սրանք շատ կարևոր այցեր են ամենակարևոր պահին: Իրանի նախագահ Ռաիսին կժամանի այս ամսվա վերջին, և մենք հանդիպում կունենանք նրա հետ՛՛,-նշել է Էրդողանը:

  • Կիսվել: