կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի քննարկումները Պուտինի հետ՝ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ

Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի քննարկումները Պուտինի հետ՝ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հեռախոսազրույցները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը ՛՛վերակենդանացնելու՛՛ համար, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Էրդողաննա ասել է, որ այդ ջանքերն ուղղված են աֆրիկյան ամենաքիչ զարգացած երկրներին օգնելուն: Նա հավելել է, որ իրենք կշարունակեն մշակել Սևծովյան հացահատիկային միջանցքի բացմանն ուղղված լուծումներ:

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան, իր խոսքով, միակ երկիրն է, որը ձգտում է կանխել պարենային ճգնաժամը:

  • Կիսվել: