Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում միայն ինքն ու Պուտինն են մնացել որպես փորձառու առաջնորդներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում մնացել են երկու առաջնորդներ, որոնք քաղաքականության մեջ փորձ ունեն՝ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Աշխարհում միակ առաջնորդները ես և հարգելի պարոն Պուտինն ենք՝ ձեր խոնարհ ծառան 22 տարի (նկատի ունի քաղաքականության ժամկետը – խմբ.), նույնքան էլ պարոն Պուտինը», - երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը: