հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էրդողանն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ, հայտնում է Ermenihaber-ը։

 

Էրդողանն շեշտել է, որ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման անցկացումն ինքնին «դիվանագիտական հաղթանակ» է։

Էրդողանը Բայդենին նաև հայտնել է, որ վաղուց ժամանակն է ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները վերացնել։

Թուրքիայի ղեկավարը նաև անդրադարձել է թուրքական օդուժի կողմից օգտագործվող ամերիկյան F-16 կործանիչների արդիականացման խնդրին:

Խոսվել է նաև ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների մասին, որոնց ծրագրից Վաշինգտոնը Թուրքիային դուրս էր թողել, Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերը ձեռքբերելու համար:

 

  • Կիսվել: