երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Բայդենը պարգևատրել է Հռոմի պապին

Բայդենը պարգևատրել է Հռոմի պապին

Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան պարգևատրել Ազատության նախագահական մեդալով, տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ազատության նախագահական մեդալը երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է այն անհատներին, որոնք ակնառու ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության կամ այլ նշանակալից հասարակական, կառավարական կամ մասնավոր ձեռնարկումների մեջ»:

Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ նախագահ Բայդենը պարգևատրել է Նախագահական Ազատության մեդալով:

  • Կիսվել: