երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եմենի մայրաքաղաքին ԱՄՆ-ի հասցրած օդային հարվածների հետևանքով 9 զոհ կա

Եմենի մայրաքաղաքին ԱՄՆ-ի հասցրած օդային հարվածների հետևանքով 9 զոհ կա

Առնվազն ինը մարդ է զոհվել Եմենի մայրաքաղաք Սանային ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով, հայտնել է Եմենի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Նշվում է նաև, որ ևս 9 մարդ վիրավորվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և հզոր ռազմական գործողություններ» Եմենի հութիների դեմ։

«Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անողոք արշավ են վարում ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների և անօդաչու սարքերի դեմ։ Ջո Բայդենի պատասխանը ողբալիորեն թույլ էր, ուստի անսանձ հութիները պարզապես շարունակեցին գործել»,-սոցցանցի իր էջում գրել է Թրամփը՝ Իրանին կոչ անելով «անհապաղ դադարեցնել» աջակցությունը հութիներին։

  • Կիսվել: