երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին. աղբյուր

Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին. աղբյուր

Եմենի հութիները, որոնք ստանում են Իրանի աջակցությունը, այսօր հայտարարել են, որ ծովային շրջափակում են սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Ըստ Reuters-ի՝ այդ քայլը հակաամերիկյան նոր ճակատ է բացում Իրանի դեմ պատերազմում և ընդլայնում է համաշխարհային էներգակիրների մատակարարման ու Պարսից ծոցի սահմաններից դուրս առևտրի սպառնալիքը:

Նշվում է, որ Իրանը ճնշում է գործադրել հութիների վրա՝ փակելու Կարմիր ծովում Բաբ էլ Մանդեբի նեղուցը, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակվել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

Հութիների զինված ուժերը հայտարարություն են տարածել, որտեղ ընդգծել են, որ «ծովային էմբարգո են հաստատում հանցավոր թշնամու՝ Սաուդյան Արաբիայի դեմ, հիմնված «ակն ընդ ական» սկզբունքի վրա, որն ուժի մեջ է մտնում անմիջապես»:

Նրանք նաև հայտարարել են, որ այդ որոշումով պատասխանում են Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի «անարդար և ռեպրեսիվ պաշարմանը»: Սաուդյան Արաբիայից դեռևս արձագանք չի ստացվել։

Ըստ աղբյուրի՝ Բաբ էլ Մանդեբ նեղուցի ամբողջական փակումը 7 տոկոսով կկրճատի նավթի համաշխարհային մատակարարումները, քանի որ սաուդյան նավթի արտահանման մեծ մասը հնարավոր չի լինի դուրս բերել տարածաշրջանից: Դա կխորացնի նավթի համաշխարհային մատակարարումների առանց այն էլ զանգվածային կրճատումը, որն առաջացել է Պարսից ծոցի պատերազմի պատճառով:

  • Կիսվել: