ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի և Եմենի տարածքում վեց գործողություն իրականացնելու մասին

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի և Եմենի տարածքում վեց գործողություն իրականացնելու մասին

Հութիների «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի հյուսիսը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի և Եմենի տարածքում վեց գործողություն իրականացնելու մասին՝ թիրախավորելով սաուդյան ռազմական շահերը, այդ թվում՝ հարձակում Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի վրա։

Հութիների զինված ուժերի խոսնակը, մասնավորապես, նշել է. «Եմենի զինված ուժերը վեց ռազմական գործողություն են իրականացրել՝ կիրառելով մեծ թվով բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Առաջին գործողության թիրախում են եղել Խալիդի անվան միջազգային օդանավակայանը, ինչպես նաև նավթային պահեստարաններն ու «Saudi Aramco»-ին պատկանող մեկ այլ օբյեկտ՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում»:

 

 

  • Կիսվել: