կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵՄ–ում քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

ԵՄ–ում քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովն ու ԵՄ երկրների ներկայացուցիչները քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող 9-րդ փաթեթի նախապատրաստական գործողությունները։ Ցանկում կարող է 180 դրույթ ներառվել, այդ թվում` տեխնոլոգիաների, ֆինանսների և մեդիայի ոլորտում։ Տեղեկությունը հայտնում է «Politico» եվրոպական պարբերականը։
 
Դիվանագիտական աղբյուրներն ասել են, որ հակառուսական պատժամիջոցների շուրջ բավական արագ համաձայնության կհասնեն, չի բացառվում` արտաքին գործերի խորհրդի և ԵՄ գագաթնաժողովի նիստից առաջ, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։
 
Հիշեցնենք` Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացրեց Ուկրաինայի պատճառով, ինչը Եվրոպայում և ԱՄՆ-ում հանգեցրեց էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների աճի: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։

  • Կիսվել: