երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Պետդումայի 351 պատգամավորների դեմ

ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Պետդումայի 351 պատգամավորների դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 351 պատգամավորի և ևս 27 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայից անջատված Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու համար: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված չէ Ռուսաստանի նախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ռուսաստանցիներին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագրեր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին, ինչպես նաև բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր է ստորագրել Դոնեցկի  ու Լուգանսկի ղեկավարների հետ:

 

 

  • Կիսվել: