չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԵՄ-ն մտադիր է վերացնել իր կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից. ներկայացվել է ծրագիր

ԵՄ-ն մտադիր է վերացնել իր կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից. ներկայացվել է ծրագիր

ԵՄ-ն ռուսական էներգառեսուրսներից իր կախվածությունը վերացնելու ծրագիր է ներկայացրել, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Եվրահանձնաժողովից հայտնել են, որ այս տարի կկրճատեն ռուսական գազի ներմուծումը երկու երրորդով եւ կվերացնեն ռուսական նավթի եւ գազի ընդհանուր պահանջը՝ մինչեւ 2030 թվականը:

Հաղորդվում է նաեւ, որ ԵՄ-ն մտադիր է վերացնել իր կախվածությունը ռուսական գազից՝ ՛՛դիվերսիֆիկացնելով գազի մատակարարումները ոչ ռուսաստանյան մատակարարներից՝ հեղուկացված բնական գազի ներմուծման ավելացման հաշվին, ինչպես նաեւ ավելացնելով բիոմեթանի եւ վերականգնվող ջրածնի արտադրությունն ու ներմուծումը, նվազեցնելով տներում, շենքերում, արդյունաբերություններում եւ էներգետիկ ցանցերում հանածո վառելիքի օգտագործումը, ավելացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը եւ էլեկտրիֆիկացումը, ինչպես նաեւ վերացնելով ենթակառուցվածքներում նեղ հատվածները՛՛:

ԵՄ-ն նաեւ հայտարարել է էներգակիրների գների կտրուկ աճին հակազդելու մի շարք միջոցների մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է. ՛՛Եվրոպական երկրներն անպայման պետք է դադարեն ապավինել ռուսական էներգիային՛՛:

  • Կիսվել: