ԵՄ-ն կնպաստի Կիևի անվտանգության երաշխիքներին. Կալաս
Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա և կնպաստի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին ԵՄ առաջնորդների հետ առցանց հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Կալասի խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 19-րդ փաթեթը, պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր։ Ինչ վերաբերում է Կիևի անվտանգության երաշխիքներին, ապա, ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով, դրանք պետք է լինեն «ամուր և համոզիչ», որպեսզի Ռուսաստանին զսպեն վերախմբավորումից ու նոր հարձակումից։
Նշենք, որ առցանց հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները։


