հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՄ-ն Հորդանանին 900 մլն եվրոյի օգնություն է տրամադրում

ԵՄ-ն Հորդանանին 900 մլն եվրոյի օգնություն է տրամադրում

Հորդանանի Թագավոր Աբդալլահ երկրորդի՝ Եվրամիություն կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովը հայտարարել է Հաշիմյան Թագավորությանը 902 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնության մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Բրյուսելում հրապարակված ԵՀ-ի կոմյունիկեն:

Փաստաթղթում մեջբերվում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքերը. ՛՛ԵՄ-ն Հորդանանի հուսալի բարեկամն ու գործընկերն է, և մեր համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ մշակույթից մինչև ջրային ռեսուրսների կառավարում, փախստականների աջակցությունից մինչև կրթություն: Հենց այդ պատճառով ես ուրախ եմ այսօր հայտարարել, որ մենք կշարունակենք մեր վճռական աջակցությունը Հորդանանի բարեփոխումների գործընթացին և նրա տնտեսության արդիականացմանը՛՛:

  • Կիսվել: