շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵՄ-ն հասել է ՌԴ-ի դեմ ֆինանսական պատժամիջոցների հարցում իր հնարավորությունների սահմանագծին. Բորել

ԵՄ-ն հասել է ՌԴ-ի դեմ ֆինանսական պատժամիջոցների հարցում իր հնարավորությունների սահմանագծին. Բորել

Եվրամիությունը հասել է իր հնարավորությունների սահմանագծին Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների հարցում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, իհարկե, միշտ էլ կարելի է առաջ գնալ, բայց մենք արդեն մոտեցել ենք սահմաններին։ Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք», - ասել է Բորելը France info-ին տված հարցազրույցում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝  զանգվածային պատժամիջոցները հանգեցրել են ռուսական արժույթի 40 տոկոսով անկման։

«Դրանք շատ ծանր պատժամիջոցներ են, որոնք ծանր բեռ են դառնալու ռուսական տնտեսության համար»- ասել է նա: 

Հիշեցնենք՝ Արևմուտքի երկրներն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել։ 

  • Կիսվել: