հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ-ն և Ադրբեջանը կքննարկեն ադրբեջանական գազի մատակարարումների հարցը

ԵՄ-ն և Ադրբեջանը կքննարկեն ադրբեջանական գազի մատակարարումների հարցը

Եկող շաբաթ Ադրբեջանը և ԵՄ-ն Բրյուսելում էներգետիկ երկխոսություն կանցկացնեն, կքննարկեն ադրբեջանական գազի մատակարարումների հարցը, ՛՛մաքուր էներգիայի՛՛ անցնելու շուրջ համագործակցությունը: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Մասնավորապես՝ նշվում է. ՛՛Մայիսի 2-ին ԵՄ-ն և Ադրբեջանը տեղեկատվություն կփոխանակեն գազի մատակարարման հետ կապված իրավիճակի, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից անցած տարվա ընթացքում ձեռնարկված միջոցների վերաբերյալ՝ դիվերսիֆիկացնելու էներգակիրների մատակարարումները և դադարեցնելու ռուսական վառելիքի ներմուծումը ԵՄ՛՛:

  • Կիսվել: