հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները ՌԴ-ի դեմ

ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները ՌԴ-ի դեմ

Եվրամիության Խորհուրդը 6 ամսով երկարաձգել է ռուսական տնտեսության առանձին հատվածի դեմ տնտեսական պատժամիջոցները ՝ մինչեւ 2020-ի հուլիսի 31-ը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդին տեղեկացրել են Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքի մասին, տեղեկացնում է DW-ը:

ԵՄ Խորհրդի փաստաթղթում նշված է, որ Խորհուրդը միաձայն ընդունել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները թարմացնելու քաղաքական որոշումը: Սահմանափակող միջոցներն ուղղված են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտներին, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների դեմ:

  • Կիսվել: