ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը. Բորել

ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը. Բորել

ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը: Այս մասին Al-Jazeera-ի հետ զրույցում հայտարարել է անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

՛՛Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը, մենք չենք հետևում Բայդենին այս հարցում՛՛,-նշել է նա:

Խոսելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին՝ Բորելն ասել է, ոչ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր է, բայց անմիջապես տեղի չի ունենա։ Ուկրաինան, ըստ նրա, սպառնալիք չէ Ռուսաստանի համար, մինչդեռ ԵՄ-ն ՛՛չի մղի Կիևին պատերազմի Մոսկվայի հետ՛՛։

Հիշեցնենք, որ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արգելում է էներգակիրների ներկրումը ՌԴ-ից:

  • Կիսվել: