կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն իսրայելական բնակավայրերի հետ առևտուրն արգելելու հարցը

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն իսրայելական բնակավայրերի հետ առևտուրն արգելելու հարցը

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն օկուպացված պաղեստինյան տարածքներում գտնվող իսրայելական բնակավայրերի հետ առևտուրն արգելելու հնարավորությունը, սակայն, ինչպես ակնկալվում է, անդամ պետությունների միջև պահպանվող տարաձայնությունների պատճառով որևէ որոշում չի ընդունվի։ Այս մասինբ գրում է  The Guardian-ը:

Նշվում է, որ Եվրահանձնաժողովը պատրաստել է սահմանափակումների երեք հնարավոր տարբերակ՝ բնակավայրերից ապրանքների ներմուծման ամբողջական կամ մասնակի արգելք, բարձր մաքսատուրքերի սահմանում, որոնք նման առևտուրը կդարձնեն տնտեսապես ոչ շահավետ, կամ հատուկ ներմուծման լիցենզիաների համակարգ։

Փաստաթղթում նշվում է, որ նման ցանկացած միջոց կարող է էապես ազդել ԵՄ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա, հատկապես Իսրայելում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին, որոնք պետք է անցկացվեն մինչև հոկտեմբերի վերջ։

Հաղորդվում է նաև, որ, այնուամենայնիվ, մոտ ժամանակում որոշման ընդունումը քիչ հավանական է։ ԵՄ-ում շարունակվում են վեճերն այն մասին, թե արդյոք նման արգելքը կարող է հաստատվել որակավորված մեծամասնությամբ, թե դրա համար կպահանջվի միության բոլոր երկրների միաձայն աջակցությունը։

  • Կիսվել: