երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԵԽԽՎ պատգամավոր. «Թուրքիան ու Իսպանիան պիտի ազատ արձակեն քաղբանտարկյալներին»

ԵԽԽՎ պատգամավոր. «Թուրքիան ու Իսպանիան պիտի ազատ արձակեն քաղբանտարկյալներին»

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, զեկուցող Բորիս Ցիլևիչ Թուրքիային ու Իսպանիային կոչ է արել բաց թողել քաղաքական բանտարկյալներին: Ցիլևիչը, որն այս թեմայի վերաբերյալ «Քաղաքական գործիչներն արդյո՞ք պետք է դատապարտվեն պաշտոնավարման ընթացքում արված հայտարարությունների համար» խորագրով հարցապնդում է կազմել, նշել է, որ  կալանավայրերը ծանրաբեռնված են այժմ և կորոնավիրուսի համավարակի պայմաններում առաջին փուլով պետք է բաց թողել քաղբանտարկյալներին:

«2017-ին հանրաքվեին մասնակցելու համար ազատազրկված կատալոնացի քաղաքական գործիչներն ու Թուրքիայում կալանավորված քաղաքապետերը, պատգամավորները նույնպես պետք է օգտվեն այդ միջոցառումից»,- ասել է ԵԽԽՎ անդամը:

Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, Ցիլևիչը ողջունել է արդեն նման որոշում ընդունած երկրների քայլերը՝ նշելով, որ դրանք կալանավայրերում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ կարևոր քայլեր են:

  • Կիսվել: