Ինչ-որ մեկը վերջապես պետք է կանգնեցնի խնդիրներ ստեղծող Թուրքիային. ԵԽ հույն պատգամավոր
Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Դեմետրիս Պապադակիսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
Նա կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել խաղաղությանը խոչընդոտողներին:
Պապադակիսն իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Ինչ-որ մեկը վերջապես պետք է կանգնեցնի խնդիրներ ստեղծող Թուրքիային: Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում: Մենք կանգնած ենք հայերի կողքին: Ուժեղ Հայաստան: