ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 ԵԽ հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր գործչին

ԵԽ հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր գործչին

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը պահանջել է անհապաղ ազատ արձակել «Մուսավաթ» կուսակցության եւ Ազգային խորհրդի ակտիվիստ Թոֆիկ Յակուբլուին, տեղեկացնում է Turan-ը:

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Թոֆիկ Յագուբլուի` կասկածելի մեղադրանքներով ձերբակալությունն ու կալանավորումը կառավարության կողմից քննադատողների շարունակական դատական հետապնդման եւս մեկ օրինակ է: Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն մեղադրանքները, ապահովեն նրա անհապաղ ազատումը եւ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նրա առողջությունը չենթարկվի հետագա ռիսկերի»:

 

  • Կիսվել: