հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Եկեղեցին ուժեղ է բոլոր քաղաքական ուժերից. պատրիարք Կիրիլ

Եկեղեցին ուժեղ է բոլոր քաղաքական ուժերից. պատրիարք Կիրիլ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է, որ եկեղեցին երբեք իշխանություն չի ուզում, թեև ավելի ուժեղ է, քան բոլոր քաղաքական ուժերը։

«Եկեղեցին հոգևոր ուժ է, որն ավելի ուժեղ է, քան ցանկացած քաղաքական ուժ: Ոչ այն իմաստով, որ իշխանություն է ուզում, Եկեղեցին երբեք իշխանություն չի ուզում, այլ այն իմաստով, որ այն ազդում է մարդկանց գիտակցության և հոգու վրա՝ ձգտելով բարձրացնել հոգու վիճակը»:

Պատրիարքը հավելել է, որ Եկեղեցին ձգտում է ապահովել, որ իսկական սերը հայրենիքի և ժողովրդի հանդեպ ներկա լինի մարդկանց սրտերում։

  • Կիսվել: