Եկատերինբուրգից Հայաստանի տարածքով թռիչքներ կիրականացվեն դեպի ամբողջ Եվրոպա
Ապրիլի սկզբին Եկատերինբուրգից նոր թռիչքներ կիրականացվեն դեպի Եվրոպա։ Ինքնաթիռները կապակցում կիրականացնեն Երևանում: Այս մասին E1.RU-ի հետ զրույցում ասել է Ուրալի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Միխայիլ Մալցևը։
Նա, մասնավորապես, նշել է. «FlyOne Armenia ավիաընկերության ժամանումն ուրալացիներին հնարավորություն կտա տոմսեր գնել Երևանում կանգառով և այնտեղից ճանապարհորդել ամբողջ Եվրոպայում: Հայաստանն ինքնին չափազանց հետաքրքիր է, «Ուրալյան ավիաուղիներ»-ն արդեն թռչում է այնտեղ: Բայց, իհարկե, զբոսաշրջիկների ամենամեծ հետաքրքրությունը տոմս գնելու և հետագա ուղևորություններով, մասնավորապես՝ Լիսաբոն, Միլան, Բրյուսել, Նիցցա, Փարիզ, Համբուրգ մեկնելու հնարավորությունն է:
Կարծում եմ՝ շատ հետաքրքիր առաջարկ է: Վաճառքի դինամիկան վկայում է բարձր պահանջարկի մասին»:
Հաղորդվում է նաև, որ երեքշաբթի և ուրբաթ օրերին դեպի Երևան թռիչքները կմեկնարկեն ապրիլի 1-ից։