հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Եգիպտոսի նախագահը զգուշացրել է, որ Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար

Եգիպտոսի նախագահը զգուշացրել է, որ Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար, տեղեկացնում է greekcitytimes.com-ը:

Ինչպս նշվում է՝ նախագահն այս մասին ասել է  Հունաստանի նախագահի և Կիրպրոսի վարչապետի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:

Եգիպտոսի նախագահը նախազգուշացրել է  ապագայում Հունաստանում ահաբեկիչների ալիքի մասին:

Աղբյուրը նշում է նաև լրագրող-հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի բացահայտման մասին այն բանի վերաբերյալ, որ Թուրքիան այժմ Սիրիայից վարձկանների է հավաքագրում՝ հունական սահման ուղարկելու նպատակով:

Իդլիբում գտնվող ահաբեկիչների արտահոսած զրույցներից պարզ է դարձել, որ Թուրքիայում հազարավոր վարձկաններ կան, և Անկարան մտադիր է նրանց «այրելու» համար մեկ այլ վայր գտնել, քանի որ Ադրբեջանը բավական չէ նրանցից բոլորից ազատվելու համար:

Հաղորդվում է նաև, որ 9 տարի առաջ սկսված սիրիական պատերազմը գրեթե ավարտվում է, սակայն Թուրքիան միակ տարածաշրջանային պետությունն է, որը երկիրը պառակտած պատերազմում շարունակում է աջակցել ծայրահեղական գրոհայիններին և չի ցանկանում հրաժարվել Իդլիբ նահանգի վերահսկումից՝ երկարաձգելով տառապանքը:

  • Կիսվել: