շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ԵԱՏՄ-ն համաշխարհային շուկաներ մուտք գործելու Իրանի ճանապարհն է. իրանցի պաշտոնյա

ԵԱՏՄ-ն համաշխարհային շուկաներ մուտք գործելու Իրանի ճանապարհն է. իրանցի պաշտոնյա

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության միջազգային հարցերով և առևտրային համաձայնագրերի գծով խորհրդականը հայտարարել է. «ԵԱՏՄ-ն արտահանման զարգացման և համաշխարհային շուկաներ մուտք գործելու Իրանի ճանապարհն է», գրում է parstoday.com-ը:

Միրհադի Սիդիին, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ առևտրի առավելություններից մեկն այն է, որ Իրանն ավելացնում է այդ երկրներ արտահանման ծավալները և նրանց միջոցով մուտք գործում համաշխարհային շուկաներ»:

Միրհադի Սիդին հավելել է. «Արտոնյալ պայմանագրի ստորագրումից հետո ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ներմուծումն ու արտահանումը դյուրացվել է»:

Անդրադառնալով Իրանի հարևանությամբ ԵԱՏՄ 80 միլիոնանոց շուկայի առկայությանը, Սիդին հավելել է. «ԵԱՏՄ անդամ երկրներն ավելի քան 300 միլիարդ դոլար ներմուծմամբ, հանդիսանում են խոշոր տնտեսական բևեռ, որը կարող է դառնալ իրանական ապրանքների հիմնական շուկան»:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին եռամսյակում Իրանը ԵԱՏՄ է արտահանել մոտ 258 մլն դոլարի ապրանք, իսկ անդամ երկրներից ներմուծել է 347 մլն դոլարի ապրանք:

Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը Եվրասիական տնետսական միության անդամներն են:

 

  • Կիսվել: