կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Ուկրաինայի նախագահի և ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության անդամների հետ

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Ուկրաինայի նախագահի և ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության անդամների հետ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի 11-ին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ հայտնում է Reuters-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել Խարկով քաղաքում, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից 42 կմ հեռու։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի շուրջ անվտանգության հետ կապված իրադրության վատթարացումը»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ռաուն:

Լեհաստանի արտգործնախարարը Խարկովում հանդիպել է նաև ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության անդամների հետ:

  • Կիսվել: