երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելուն

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելուն

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը չի աջակցում Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելու գաղափարին, մինչդեռ Ուկրաինան պնդում է Դ-ի բացառումը կառույցից, գրում է kommersant.ru-ն:

«Կարծում եմ, որ այսօրվա տեսանկյունից ելնելով, իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի մնալ ԵԱՀԿ-ի անդամ»,- ասել է Շմիդը Welt թերթին տված հարցազրույցում:

Նա կարծում է, որ նույն սեղանի շուրջ լինելը չի նշանակում «փոխանակվել դիվանագիտական քաղաքավարությամբ»։

«Մի օր մենք նորից կապի ուղիների կարիք կունենանք»,- պարզաբանել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։

Նոյեմբերին կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի  նիստը, որին չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության պատվիրակները. կազմակերպիչները նրանց վիզա չեն տվել։ Ռուս խորհրդարանականներն ասել են, որ ԵԱՀԿ-ն «վախենում է բանավեճի ընթացքում անհարմար ելույթներից»։ Ուկրաինական պատվիրակությունը խոստացել է բոյկոտել ԵԱՀԿ ԽՎ-ն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի մնացել կառույցից։

  • Կիսվել: