շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձերբակալվել է ՌԴ լուսավորության նախկին փոխնախարարը

Ձերբակալվել է ՌԴ լուսավորության նախկին փոխնախարարը

Ռուսաստանում ոստիկանությունը ձերբակալել է Լուսավորության նախկին փոխնախարար Մարինա Ռակովային։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկը։ Ներկայումս նրա հետ անցկացվում են քննչական գործողություններ։ Ռակովան գտնվում է այժմ ՆԳՆ Գլխավոր քննչական վարչության Մոսկվայի բաժնում։

Հիշեցնենք, որ Ռակովան մեղադրվում է հիսուն միլիոն ռուբլու հափշտակության մեջ։ Նրան կասկածում են այն բանում, որ 2019 թվականին լոբբինգ է արել միջոցներ հատկացնել Կրթության զարգացման նոր ձեւերի հիմնադրամից, որտեղ այդ ժամանակ պաշտոնավարել է որպես գլխավոր տնօրեն։ Քննությունը պարզել է, որ նրա կողմից հետագայում ներկայացրած հաշվետվություններում կան կեղծումներ։

Նշենք, որ Ռակովան ներկայումս զբաղեցնում է Сбербанк-ի փոխնախագահի պաշտոնը։

  • Կիսվել: